News

Հավասար ուժերով, հավասար ջանքերով

Educational 2017-03-13

Մարտի 13-ին տեղի ունեցավ դաս-միջոցառում <<Հավասար ուժերով, հավասար ջանքերով>> խորագրով: Միջուցառմանը մասնակցում էին խոսքային, տեսողական և լսողական խանգարումներ ունեցող ԿԱՊԿՈՒ աշակերտներ: Միջոցառման ընթացքում ներառական կրթություն ստացող աշակերտները ներկայացրին ժեստերի լեզվով երգ, բեմադրեցին երկու առակ և հայկական ժողովրդական պար: Աշակերտները ընկալեցին ու հասկացան թե ինչ է առակը, առակի դերն ու նշանակությունը մարդու կյանքում: Դաս-միջոցառումը կազմակերպել էին լոգոպեդ, ներառական կրթության համակարգող Լ. Որսկանյանը և տիֆլո-սուրդո մանկավարժ Ա. Մարգարյանը, իր օգնությունը ցուցաբերեց նաև դպրոցի կազմակերպիչ Գ. Պողոսյանը:

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 9 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.