News

Հենրիխ Մխիթարյանը կրկնեց ռեկորդը

Sports 2017-03-10

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Հենրիխ Մխիթարյանը խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել՝ 35-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը:

 

Ռոստովում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ մկանային վնասվածքից վերականգնված և 2 խաղ բաց թողած Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 67 րոպե՝ կրկնելով անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը:

 

Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղում Հայաստանի հավաքականի ավագը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» և ուկրաինական «Զարյայի» դարպասը: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին:

 

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.