News

Ռուսաց լեզվի զարգացումն օրակարգում

Educational 2017-03-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանը և վերջինիս ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
 
Մասնավորապես նշվել է, որ ՀՀ կառավարության հանձնարարությամբ նախարարությունում մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ:
 
Այս համատեքստում դիտարկվում է նաև ռուսաց լեզվի զարգացումն ու ռուսերենի դասավանդման որակի բարելավումը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.