News

Հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա

Sports 2017-03-07

Ծաղկաձորում ավարտվել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հայ լեռնադահուկորդները վարկանիշային աղյուսակում բարելավել են դիրքերը` վաստակելով վարկանիշային միավորներ:

Մարզիկները մրցել են հատուկ և հսկա ոլորավայրէջքներում: Երիտասարդներից աչքի են ընկել Աշոտ Կարապետյանը, Վազգեն Առաքելյանը, Հարություն Հարությունյանը, Գրիշա Վարդանյանը: Գագիկ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի աճ է գրանցվում լեռնադահուկային սպորտում:


Մի քանի օրից հայ լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա՝ մասնակցելու վարկանիշային մրցաշարին: Դեռ հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու թիմի կազմում: Ավստրիայում լեռնադահուկորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

 

Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.