News

Կրթահամակարգում տեղեկատվական անվտանգությունը՝ առաջնահերթություն

Educational 2017-03-06

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ համագործակցության հուշագիր է կնքվել կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության փոխգործակցության և համացանցում երեխաների տեղակատվական անվտանգության մասին:
 
Կարևորելով նախաձեռնությունը՝  ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Մենք լիահույս ենք, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա էլեկտրոնային դասավանդման ձևաչափով կրթության համակարգում ներառել տեղեկատվության անվտանգության բաղադրիչ, որը կարևոր նշանակություն ունի ինչպես երեխաների կրթության և դաստիարակության արդյունավետության, այնպես էլ այս ասպարեզում ծնողների  իրազեկվածության բարձրացման առումով»:
 
Ըստ նախարարի՝  տեղեկատվության անվտանգության բաղադրիչը կներառվի մի քանի առարկայախմբերում և արդեն գալիք ուսումնական տարվանից կներդրվի դպրոցական ծրագրերում: Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.