News

Միջոցառում նվիրված «Գիքորը» պատմվածքի հրատարակման 110 ամյակին

Educational 2017-03-06

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը /դասղեկ` Մ. Գալստյան/ ներկայացրեց միջոցառում նվիրված «Գիքորը» պատմվածքի հրատարակման 110 ամյակին Գրական ցերեկույթը սկսվեց աշակերտների բացման խոսքով` ձոնված մեծ պոետին, արձակագրին, անմահ լոռեցուն: Աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի, Ե. Չարենցի բանաստեղծությունները նվիրված Հովհ. Թումանյանին: Ասմունքից հետո նրանք անդրադարձ կատարեցին մեծ պոետի ու արձակագրի լավագույն պատմվածքին` «Գիքորին»: Ներկայացվեց «Գիքորը» պատմվածքի ստեղծման պատմությունը` նշելով , որ շուրջ 110 տարի առաջ` 1907թ.-ին, «Հասկերում» տպագրվեց «Գիքորը», որը հեղինակը գրել էր ավելի քան 10 տարի առաջ` 1895թ. – ին: Նշվեց, որ պատմվածքի առաջին գրախոսը եղել է Ավ. Իսահակյանը, որն այն գնահատել է իբրև բացառիկ կատարյալ երևույթ` թե կենսական ու հոգեբանական բովանդակությամբ, թե լեզվով ու արտահայտությամբ: Չմոռացան հավելել նաև, որ առաջին դրտավարական խոսքն ասել է պատմվածքի մասին Ալ. Շիրվանզադեն: «Գիքորը» պատմվածքի գաղափարն ու բովանդակությունը ներկայացնելուց հետո աշակերտները հանդիսատեսին ներկայացրին պատմվածքի որոշակի հատվածների բեմադրություն: Անցումային լուծումները տրվում էր 1982 թվակաին նկարահանված համանուն ֆիլմի ընտրված կադրերով, որը ներկայացվում էր էկրանին: Բեմադրության ընթացքում հնչում էր Տ. Մանսուրյանի երեժշտությունը` գրված համանուն ֆիլմի համար: Կազմակերպիչ` Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Գալստյան

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.