News

<<Աղմկում է անցյալը>>

Educational 2017-03-06

<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ 8-րդ դասարանում պատմության ուսուցչուհի Լ.Ղարիբյանի ղեկավարությամբ անցկացվեց բաց դաս՝ նվիրված ցեղասպանությանը. <<Աղմկում է անցյալը>> խորագրով: Աշակերտները ներկայացրին եղեռնի նախապատմությունը, երիտթուրքական հեղաշրջումը, երիտթուրք պարագլուխներին, ցեղասպանության փուլերը: Հետաքրքիր դրվագներ ներկայացրին մտավորականներիկյանքից. <<Նեմեսիս>> գործողության կոզմակերպիչների մասին, հայ վրիժառուների մասին, ովքեր դատաստան տեսան թուրք ոճրագործների հետ: Բեմադրեցին Վ.Պետրոսյանի <<Հայկական էսքիզներից>> Նունե տատիկի պատմությունը կարդացին բանաստեղծությունները: Մանրամասնեցին <<Ծիծեռնակաբերդ>> հուշահամալիրի անվան առաջացումը և կառուցման թվականը (1967թ.): 2010թ. հուշահամալիրում դրված ծաղիկների ցողունները օգտագործվում է տարածքի հողը պարարտացնելու համար, իսկ թերթիկներից պատրաստվում է վերամշակված թուղթ հենց ղեղասպանության թանգարանում օգտագործելու համար: Թվարկցին ցեղասպանությունը ճանաչած երկրները և նահանգները, առաջադեմ գործիչներին: Վերջում հնչեցին երգեր և նշեցին , որ սա հայության պահանջատիրության ոգու վերածնունդն է, աղաղակող արդարության ձայնը լռեցնել անհնար է: Աշակերտները լույս էին ընծայել նաև բազմաթիվ պատի թերթեր՝ <<Ապրողներս ընկածների պարտապանն ենք>>, <<Հիշողություն, ուր մնացին ծաղիկները>>, <<ապրելու ապրիլ>>, <<Անմահները հրամայում են>>:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.