News

Մայրենիի շաբաթ Գայի միջնակարգ դպրոցում` նվիրված մայրենիին և գիրք նվիրելու օրվան

Educational 2017-03-04

Գայի միջնակարգ դպրոց-կենտրոնում ս/թ 20.02 – 24.02-ին կազմակերպվել է մայրիենիի շաբաթ: Նրա շրջանակներում լսվել է զեկուցում, լույս են ընծայել պատի թերթեր, կազմակերպվել են առաջավոր փորձի դասեր և միջոցառումներ: IIIբ դասարանում անդրադարձ կատարվեց Հովհ. Թումանյանի ծննդյան 148-ամյակին: Աշակերտները ներկայացրին Հովհ. Թումանյանի կենսագրությունից կարևոր դրվագներ, անգիր արտասանեցին Թումանյանի մանկական ստեղծագործություններից: Նրանք դիտեցին սալիկահանդես Թումանյանի մասին, դիտեցին <<Անբան Հուռին>> մուլտֆիլմը, քննարկեցին, որից հետո ավանդույթի համաձայն, միմյանց նվիրեցին գրքեր` <<Հովհ. Թումանյանի հեքիաթները>>: Դասվար Ա. Ազիզյանը կատարել էր բազմաբնույթ և համակողմանի աշխատանք, որպեսզի փոքրիկների մեջ սեր և հետաքրքրություն առաջանա գրքի և գրականության հանդեպ: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Միքայելյանը մրցույթ անցկացրեց Vա և Vբ դասարանների միջև, որից հետո նա աշակերտներին նվիրեց գրքեր: Ստորև ներկայացնում ենք շաբաթվա ծրագիրը. 1. 20.02 – Առաջավոր փորձի դաս IX դասարանում ,«Սայաթ-Նովա» թեմայի ամփոփում: /ուսուցչուհի Գ. Դանիելյան/ 2. 20.02 - Դաս-միջոցառում IIIբ դասարանում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան և գիրք նվիրելու օրվան: /դասվար Ա. Ազիզյան/ 3. 20.02 – Միջոցառում Vբ դասարանում` նվիրված գիրք նվիրելու օրվան: /ուսուցչուհի Ա. Միքայելյան/ 4. 21.02 – Բաց դաս Vա դասարանում «Առակս ի՞նչ կցուցանե» թեմայի ամփոփում: /ուսուցչուհի Ա. Միքայելյան/ 5. 22.02 – Զեկուցում «Անաղարտ մայրենի» /զեկուցող Ա.Հարությունյան/ 6. 23.02 – Վիկտորինա – մրցույթ Vա և Vբ դասարանների միջև` նվիրված մայրենիի օրվան: /ուսուցչուհի Ա. Միքայելյան/ 7. 23.02 – Պատի թերթեր` «Փառաբանենք հայոց լեզուն» , «Հայոց քաղցր և ճոխ լեզուն» 8. 23.02 – Առաջավոր փորձի դաս VIII դասարանում , «Ավետիք Իսահակյան» թեմայի ամփոփում: /ուսուցչուհի Ա. Արշակյան/ 9. 24.02 – Միջոցառում` նվիրված մայրենիի միջազգային օրվան VI – VII դասարանների աշակերտների հետ: /ուսուցչուհի Գ. Դանիելյան/

Արմավիր, գ. Գայի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.