News

«Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով». Նոր մրցույթ Dasaran-ի հարթակում

Featured 2017-03-03

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) և Dasaran-ը «Իմ ընկեր Ավգուստը» ծրագրի շրջանակում համատեղ իրականացնում են «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթը:

 

Մրցույթի նպատակն արվեստի միջոցով դպրոցականների շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հանդուրժողականության սերմանումն է, կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի տարածումն ու ամրապնդումը, և, իհարկե, տաղանդավոր աշակերտների բացահայտումը:
 
Բոլոր երեխաների նման հաշմանդամություն ունեցող երեխաները ևս ունեն բազմաթիվ կարողություններ, որոնք, սակայն, խտրականության առկայության պայմաններում և աջակցության բացակայության պատճառով չեն դրսևորվում:
 
Հաշմանդամություն ունեցող երեխաների ողջ ներուժը սահմանափակվում է սոցիալական վերաբերմունքի պատճառով, քանի որ վերջինս ավելի շուտ կենտրոնացած է ոչ թե նրա վրա, թե ինչ կարող են անել հաշմանդամություն ունեցող երեխաները, այլ նրա, թե ինչ չեն կարող անել նրանք:
 
Մեկուսացումը, ըմբռնման բացակայությունը և ենթադրյալ անկարողությունն առաջ են բերում խտրականության և արհամարհանքի վրա հիմնված սոցիալական դրսևորումներ: Նման մոտեցումը, իհարկե, անընդունելի է:
 
Մրցույթի կանոններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.