News

Պեպո

Educational 2017-03-03

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում բեմադրվեց Գաբրիել Սունդուկյանի <<Պեպո>>-ն: Պիեսից ընտրված դրվագները դիպուկ էին ու տիպական ուր արտացոլված էր ժամանակաշրջանին բնորոշ սոցիալական հակասությունները : Այն խղճի դաս էր հանուն արդարության և մարդասիրության :Բեմադրության մասնակիցները 9-րդ դասարանցիներ էին , ովքեր գեղեցիկ ու գրագետ մատուցեցին թիֆլիսահայ բարբառն իր արտահայտչականությամբ և հնչեղությամբ : Աշակերտները դերակատարում էին ոգևորված և դերի էությանը համապատասխանող գույն ու գծերով :Հրաշալի խաղ ցուցադրեցին Գարիկը, Սաշան , Հասմիկները, Նաիրան, Լիլիթը, Դավիթը ,Վանիկը ,Ծովինարը, Ագապին, Սամվելը, Նազելին , Ռոբերտը, Արգիշտը,Վաղինակը,Ռաֆիկը: Ջանք չէր խնայել Գրականության ուսուցչուհի Մարգարիտ Հարությունյանը բեմադրել էր պիեսն իր գունեղ կոլորիտով , հարուստ ասելիքով : Բոլոր ներկաները ` ծնողներ և ուսուցիչներ, իրենց հիացմունքն ու գոհունակությունն արտահայտեցին այդ առիթով : Բոլորը տպավորված էին:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.