News

Բացվել է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը

Educational 2017-03-02

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը:

 

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այն մեծ ավանդույթներ և տասնամյակների պատմություն ունեցող ցուցահանդես է:

 

«Նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները,  հասարակությանը ներկայացնել մեր կրթական ծրագրերը, արդի տեխնոլոգիաները, ինչպես նաև հասկանալ կրթական հիմնական ուղղություննները և փորձել միջազգային չափանիշներին համընթաց ծրագրեր իրականացնել»,-նկատել է նախարարը:

 
Ի դեպ, «Կրթություն XXI դար» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 50 կազմակերպություն՝ բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ, ինչպես նաև հետբուհական կրթական բազմաթիվ ծրագրեր ներկայացնող հաստատություններ: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.