News

Բաց դաս <<Ինֆորմատիկայից>> Սևանի N4 հիմնական դպրոցում

Educational 2017-03-01

Գաղտնիք չէ,թե այսօր ինչ կարևոր դեր են խաղում ՏՀՏ-ները մարդու կյանքում` նպաստելով նրա տեղեկացվածությանը ու գիտելիքների խորացմանը: Այդ նպատակին է ուղղված <<Ինֆորմատիկա>> առարկայի դասավանդումը: Աշակերտների համակարգչային գիտելիքներին, դրանք գործնականում կիրառելու հմտություններին ծանոթացնելու նպատակ էր հետապնդում Սևանի N4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նաիրա Գաբրիելյանի բաց դասը: VII բ դասարանի աշակերտները նախ հարցերի միջոցով անդրադարձան <<Համակարգչային ցուցադրումներ>> թեմայի հիմնական հասկացություններին ,ապա ցուցադրեցին համակարգչից օգտվելու իրենց ունակությունները` բացատրելով սահիկահանդեսներ կազմելու քայլերը (ինֆորմացիայի ներմուծում, ձևավորում և այլն): Ուսուցչուհին տրամաբանական կապ ստեղծելով նախորդ նյութի հետ, բացատրեց նաև անիմացիայի միջոցով էֆեկտների կիրառումը: Դասը ամփոփվեց թեմատիկ <<Խաչբառի>> միջոցով: Ցուցադրվեցին նաև VIIբ դասարանի աշակերտ Վահագն Բալագոզյանի կազմած սահիկահանդեսները: Բաց դասը անցավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Այն ցույց տվեց ոչ միայն առարկայի նկատմամբ մեծ հետաքրքրասիրությունը, այլև ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.