News

<<Հաց>>

Educational 2017-03-01

2017թ-ի փետրվարի 20-ից Ստեփանավանի N2 հիմն. դպրոցի <<Գիտունիկ>> նախակրթարանում հերթական թեմատիկ շաբաթը նվիրված էր <<Հաց>> թեմային: Երեխաները ծանոթացան հացի ստեղծման պատմությանը, սովորեցին բանաստեղծություններ այս թեմայով, դիտեցին տեսաֆիլմեր, թե ինչպես են ցորեն ցանում, մշակում, հնձում, աղում և հաց ստանում: Որպես թեմայի ամփոփում` շաբաթն ավարտվեց փոքր դաս-միջոցառմամբ,որի ընթացքում սաները մասնակցեցին հացի խմորի պատրաստմանը, հետևեցին նրա աճման ընթացքին, գնդեր պատրաստեցին և թխեցին վառարանում: Դասի վերջում երեխաները մեծ ոգևորությամբ և ուրախությամբ համտեսեցին իրենց ձեռքով պատրաստված հացը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.