News

Տոն Մայրենիի

Educational 2017-03-01

Փետրվարի 24-ին Լճաշեն գյուղի Ա..Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում կազմակերպվեց դաս- ցերեկույթ՝ նվիրված Մայրենիի տոնին: Հնչեցին գեղեցիկ բանաստեղծություններ և երգեր նվիրված մայրենիին ու մեր հերոսական անցյալին: Դասի նպատակն էր մատաղ սերնդի մեջ սեր դաստիարակել մայրենի լեզվի նկատմամբ, ծանոթացնել նրա անփոխարինելի գանձերին, դաժան, բայց միաժամանակ փառավոր անցյալին: Երեխաների գիտակցությանը հասցնել այն գաղափարը , որ մեր լեզուն մեր պապերից ստացած միակ ու մեծագույն հարստությունն է, որ մեր թշնամիները չկարողացան կողոպտել: Այն պահպանվել և մեզ է հասել սերունդների արյան գնով: Երեխաները երդվեցին, որ մաքուր ու անաղարտ կպահեն մեր հայրենի գանձը՝ մեր լեզուն, կամուրջի մի քար կդառնան նրա դարեդար անցումին: Դասի ավարտին երեխաները գրքեր նվիրեցին միմյանց: 3-րդ դասարանի դասվար՝ Վ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.