News

Բնական աղետներ

Educational 2017-03-01

2017թ. փետրվարի 21-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 6 Բ դասարանում /դասղեկ՝ Լ. Կիրակոսյան/ անցկացվեց դասղեկի ժամ «Բնական աղետներ» թեմայով: Երեք դասղեկի ժամ նվիրված էր բնական աղետների ուսումնասիրմանը: Աշակերտները խմբերով ներկայացնում էին աղետների տեսակները, նշում դրանց պատճառները և կործանարար հետևանքները: Հայաստանը, գտնվելով Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտում, մշտապես սեյսմիկ տատանումների ազդեցության շրջանում է, որն իր հետքն է թողել մեր ժողովրդի կենցաղի, հիշողության և գենետիկայի վրա: Մեծ ոգևորությամբ աշակերտները ներկայացնում էին հատկապես այն միջոցառումները, որոնք ուղղված էին աղետներին դիմակայելուն: Վերջին դաս-ամփոփմանը աշակերտները ներկայացրեցին պաստառներ, որոնք արտացոլում էին աշակերտների վառ երևակայությունը, աղետների մասին նրանց պատկերացումները և գիտելիքները:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.