News

Ընթերցանության մրցույթ Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2017-02-28

2017 թ. փետրվարի 20-23-ը բովանդակալից և անմոռանալի դարձավ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տարրական օղակի 3-րդ և 4-րդ դասարանների 27 աշակերտների համար: Մասնախմբի նախագահ Վ. Խումարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց և անցկացվեց ընթերցանության մրցույթ, որի ընթացքում գնահատվեցին աշակերտների կարդալու տեխնիկան, առոգանությունը և գիտակցված ընթերցանության կարողությունները և հմտությունները: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին և օժանդակեցին հանձնաժողովի անդամներ գրադարանավարուհիներ Ս. Մանուկյանը, Ա. Աշչյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Գ. Քոչինյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Գ. Պողոսյանը: Մրցույթին մասնակցած 27 աշակերտներն ստացան «Ընթերցասերի անձնագիր», իսկ հաղթող ճանաչվածներն իրենց դասվարների կողմից ստացան նվերներ՝ հետաքրքրաշարժ գրքեր: Որպես օրվա խորհուրդ՝ մրցանակները հանձնվեցին դպրոցի գրադարանում: Տնօրեն Հ. Խումարյանը շնորհավորեց ընթերցասեր փոքրիկներին և խորհուրդ տվեց օրինակ դառնալ դասընկերների համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարիներին աշակերտների թիվը նմանատիպ մրցույթներում կավելանա:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.