News

<Մեր շնորհալիները>

Educational 2017-02-27

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում <Մեր շնորհալիները> խորագրով: Դեռևս գոյություն ունի այն կարծիքը, թե գեղեցկությունը բնության պարգև է, այն հնարավոր չէ ձեռք բերել: Այսպիսի պատկերացումը սխալ է: Յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի, և այդ գեղեցկությունը անհրաժեշտ է պահպանել, վերացնելով թերությունները, ընդգծելով անհատական արժեքները: Այս ամենը նշանակում է խոսքի կուլտուրայի, շրջապատում պահվածքի և վերջապես, արտաքին տեսքի՝ մազերի ու հագուստի ներդաշնակ զուգակցում: Այս ամենին պետք ՝ տիրապետի յուրաքանչյուր մարդ՝ թե տղա և թե աղջիկ: -Ով ոչ մի բան հարցնում, նա ոչ մի բան չի սովորում: -Ոչ արվեստը, ոչ էլ իմաստությունը չեն կարող ձեռքբերվել առանց դրանց սովորելու: -Առանց օրինակների հնարավոր չէ ոչ ճիշտ սովորեցնել, ոչ էլ հաջողությամբ սովորել: Քանի որ յուրաքանչյուր միջոցառում ունի նպատակ սովորեցնելու, ահա այս խորիմաստ ասույթներով էլ սկսեցինք մեր գեղեցիկ մրցույթ - միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին յոթերորդ դասարանի աշակերտները: Գեղեցիկ միջոցառմանը աջակցեցին նաև մեր շնորհալի ծնողները և ուսուցչական կոլեկտիվը: Մրցույթ-միջոցառման ընթացքում կային բազմաթիվ ուսուցողական խաղեր, հարց ու պատասխաններ, մրցույթներ նաև հանդիսատեսների միջև: Խաղերն ու մրցույթները միմյանց հաջորդում էին հետաքրքիր ու անսպասելի անակնկալներով, որը միջոցառմանը ավելի մեծ հետաքրքրություն էր հաղորդում: Օրինակ.՝ բեմականացվել էր տղաների վիճաբանություն, որի ընթացքում իբրև պոկվել էր նրանց կոճակները և քանդվել էր փոխկապները: Մրցույթի ընթացքում տղաները կարեցին կոճակները, աղջիմկերը կապեցին նրանց փոխկապները: Մի այլ խաղի ընթացքում էլ տղաները կլպեցին կարտոֆիլ, իսկ աղջիկները մեխեցին մեխեր: Չէինք մոռացել նաև անվտանգության և առաջին բուժօգնության կանոնների մասին: Աղջիկները ցուցադրեցին ինչպես մշակել տրված վերքը: Աշակերտուհիները պատրաստեցին աղցան, ծալադրեցին անձեռոցիկներ և սպասքադրեցին խնջույքի սեղան: Մրցույթին մասնակցեցին նաև մեր շնորհալի մայրիկները, իրենց տրված ժամանակահատվածում հարդարեցին աղջիկների վարսերը: Իբրև վերջաբան մեր միջոցառումը զարդարեց համով-հոտով և գեղեցիկ ձևավորված ղափաման, որն էլ մատուցվեց ներկաներին տարազ հագած աշակերտուհու կողմից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.