News

ՄԵԾ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԸ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Educational 2017-02-25

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճը կրկին մարդաշատ էր: Դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիների մասնակցությամբ իր հերթական բարձրաճաշակ միջոցառումը ներկայացրեց պատմության ուսուցչուհի Անահիտ Առաքելյանը: «Մեծ Հայդուկապետը» խորագիրը կրող բազմաբովանդակ միջոցառումը նվիրված էր Անդրանիկ Օզանյանին: Բանաստեղծությունները, հայրենաշունչ երգն ու պարն ընդմիջվում էին մեծ զորավարի մտորումներով և ելույթներով: Կարծես Անդրանիկի անմահ ոգին էր թևածում դահլիճում՝ հայրենասիրության հևք ու շունչ տալով ներկաներին ու հիշեցնելով հայոց պատմության հերոսական էջերը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.