News

ՄՐՑՈՒՅԹ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

Educational 2017-02-24

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ մրցույթ մաթեմատիկա առարկայից:Մրցույթին մասնակցում էին 5-7-րդ դասարանների «Եռանկյուն»,«Շրջանագիծ» և «Ուղղանկյուն» թիմերը:Միջոցառումը կազմակերպել էր մաթեմատիկայի մեթոդմիավորումը: Մրցույթն ընթացավ 4 փուլով:Առաջին փուլում ընդգրկված էին հաշվարկ պահանջող խնդիրներ,որոնք պատկերավոր ցուցադրվում էին էկրանին,երկրորդ փուլում` տրամաբանական հարցեր,երրորդ փուլում` կատակ հարցեր,իսկ չորրորդ փուլում մրցեցին թիմերի ավագները` պատասխանելով կայծակ-հարցերին: Հարցերին գրեթե անթերի պատասխանեցին «Եռանկյուն» թիմի ավագ Անգելինա Մնացականյանը և «Շրջանագիծ» թիմի ավագ Արեն Անդրեասյանը: Մրցույթում հաղթեց «Շրջանագիծ» թիմը: Մրցույթը շատ հետաքրքիր էր և ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.