News

Հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2017-02-24

2017թ-ի փետրվարի 21-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից Լոռու մարզի Մղարթի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց ֆիզիկայի ուսուցչուհի Վեհանուշ Մարտիրոսյանը: Ուսուցչուհին սահիկահանդեսի միջոցով ամփոփեց հին նյութը՝ «Նյութի կառուցվածքը: Մոլեկուլներ և ատոմներ: Ջերմաստիճանային սանդղակ, ջերմաչափ»: Աշակերտները պատասխանում էին հարցերին, լուծում խնդիրներ: Ուսուցիչը Վենի դիագրամով ներկայացրեց ջերմային և մեխանիկական շարժումների տարբերությունները և նմանությունները: Սահիկահանդեսի միջոցով ներկայացվեց նաև նոր նյութը՝ «Ներքին էներգիա: Նրա փոփոխման եղանակները»: Ուսուցչուհին բացատրեց՝ ինչ է ներքին էներգիան, քարտեզագրման միջոցով ներկայացրեց նրա փոփոխման եղանակները (աշխատանքի միջոցով և ջերմափոխանակությամբ): Այնուհետև խոսեց նրանցից յուրաքանչյուրի մասին, ներկայացրեց օրինակներ: Բերեց շրջապատում հանդիպող ջերմահաղորդականության, կոնվեկցիայի և ճառագայթային ջերմափոխանակության օրինակներ: Դասն ամփոփեց «Ի՞նչ գիտեինք/ի՞նչ սովորեցինք» մեթոդով: Դասն անչափ հետաքրքիր էր աշակերտների համար, նրանք ակտիվ մասնակցում էին դասին: Դասի ավարտին ուսուցչուհին գնահատեց աշակերտներին:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.