News

Գործնական քայլեր գնահատման համակարգի բարելավման ուղղությամբ

Educational 2017-02-24

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անց է կացվում «Որակը լսարանում. Գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:

 

Ողջունելով ներկաներին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ANQA)  խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը նկատել է՝ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որն անդամակցում է ANQA-ին:
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ իր հերթին նշել է. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում:
 
Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»:
 
Համաժողովի մասնակիցները  քննարկել են, թե ինչպիսի գնահատում են ակնկալում բուհից ուսանողը, գործատուն և դասախոսը:  Գործատուները կարևորել են, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց առաջարկել են, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.