News

Հայոց լեզվից 20 է ստացել 80 դիմորդ

Educational 2013-06-10

Հայոց լեզվի և գրականության միասնական քննությանը մասնակցել է հայտագրված 8975 դիմորդներից 8648-ը, 327-ը չեն ներկայացել քննության: Քննության միջին գնահատականը 13,25 է` նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:
Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների 5,6 տոկոսը:
 
7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:
 
Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել: Այսօր ժամը 9-18-ը դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:
 
Աղբյուրը` ankakh.com

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.