News

ՖԻԴԵ «Գրան պրի». Հայ գրոսմայստերի արդյունքները

Sports 2017-02-24

Անց են կացվել ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ ոքի էր խաղացել մրցաշարի առաջատար Մաքսիմ Լագրավի հետ:
 
5-րդ տուրի 9 պարտիայից երեքն ունեցել է հաղթական ավարտ: Այսպես, Ալեքսանդր Գրիշչուկը հաղթել է Պավել Էլյանովին, Մայքլ Ադամսը հաղթանակ է տոնել Յոն Լյուդվիգ Համմերի նկատմամբ, իսկ Դմիտրի Յակովենկոն ուժեղ է գտնվել  Ալեքսանդր Ռևազանցևից:
 
5 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3.5-ական միավոր վաստակած Մաքսիմ Լագրավն ու Շահրիյար Մամեդյարովը:
 
Հիկարու Նակամուրան, Մայքլ Ադամսը, Դմիտրի Յակովենկոն ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.