News

Վարդանանց տոնը Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում

Educational 2017-02-23

«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ դառն հարված» Եղիշե Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը ըստ հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը մեր Եկեղեցին նշում է Ղևոնդյանց, այսինքն՝ Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս 7 հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասան Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին՝ ընդունելով երկնային արքայության անթառամ պսակը: Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանք միշտ կենդանի են մեր հոգում մի գողտրիկ անկյունում հիշել ու գլուխ խոնարհել նրանց հիշատակի առաջ, քանի որ այդ սրբերի ճգնությամբ և նահատակությամբ մեր ժողովուրդը հավատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետությանն ու հարատևեց դարեր: Այսօր էլ նրանք Աստծո առաջ բարեխոս են մեզ համար, հավատի և Եկեղեցու, ժողովրդի և պետականության պահպանության համար: Վարդանանց օրինակը վկայություն եղավ շատերի համար, անգամ պարսիկների և նրանցից ոմանց դարձի պատճառը դարձավ: Վարդանանց խորհուրդը հավերժական է, պատմության քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ, և Վարդանանց ոգին է, որ այսօր էլ երաշխավոր է մեր գոյության ու հաղթանակների, մանավանդ այս նոր՝ 21-րդ դարում: Հիմա էլ մեր հոգևոր հայրենիքը՝ մեր հավատը, մեր Տիրոջ երկնային վարդապետությունը, Ավարայրի դաշտի է վերածվել օտարամուտ զանազան աղանդների՝ Հայաստան ներխուժումից, որոնք ուզում են իրականություն դարձնել հազկերտյան հրովարտակը, բայց մենք «մեզ հայր ենք ճանաչում սուրբ Ավետարանը, և մայր՝ առաքելական կաթողիկե Եկեղեցին, և թող ոչ ոք իբրև չար անջրպետ մեջ ընկնելով՝ մեզ սրանից չբաժանի» (Եղիշե): Վարդանանց տոնի խորհուրդը ամբողջացվեց դպրոցօրհնենքի արարողությամբ Ս.Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Մաշտոց քահանա Բաբայանի կողմից:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.