News

Գումարվել է հերթական նիստը

Educational 2017-02-23

Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
 
Նիստի ընթացքում նշվել է, որ Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու որոշումը պայմանավորված է Հայաստանում կրթության որակի բարձրացման, հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով դրա մրցունակության բարձրացման և լրացուցիչ ֆինանսական ու մտավոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությամբ:
 
Ընդգծվել է նաև, որ նախագիծը կլինի բաց հարթակ կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը:
 
Կարևորվել է այն փաստը, որ բոլոր կողմերն առավելագույնս ներդնեն իրենց ռեսուրսները և ժամանակը ծրագրի հաջող ընթացք ապահովելու համար: Քննարկմանը որոշվել է, որ  աշխատանքային խումբը կշարունակի պարբերական հանդիպումները նախաձեռնությունը կյանքի կոչելու և այն ավելի առարկայական դարձնելու համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.