News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Educational 2017-02-22

Սևանի ավագ դպրոցում իր տեսակի մեջ եզակի միջոցառում էր կազմակերպել բազմափորձ ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը` նվիրված Թումանյանի ծննդյան, հայոց լեզվի և գիրք նվիրելու օրվան: Ուսուցչուհին պեղել-հանել էր հայ և օտար մեծերի` հայոց լեզվին, Հայաստանին և հայերին նվիրված բանաստեղծություններ և ասույթներ, կարծիքներ և տպավորություններ: Միջոցառումը տպավորիչ էր և հետաքրքիր: Աշակերտների խոսքը սահուն էր հղկված և գեղեցիկ: Ունկնդիրներին հիացմունք պատճառեց մասնակիցների ասմունքը: Զգացվեց, որ ուսուցչուհին շատ էր աշխատել, իսկ հայոց լեզվին նվիրված նյութերը զարմանք էին պատճառում առոգանությամբ և դիպուկ բովանդակությամբ: Աշակերտները գրքեր նվիրեցին ներկաներին, ուսուցչուհին նշեց, որ գիրքն ամենաթանկ նվերն է ընթերցասերի համար: Նման միջոցառումները իրենց մեջ ուսանելի շատ բան են պարունակում:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.