News

Գիրք նվիրելու օր

Educational 2017-02-22

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 19-ը ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Կարևորելով ընթերցանության և կրթության դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ փետրվարի 20-ին Գավառի Հ. Թումանյանի անվանակիր N3 հիմնական դպրոցում այս ավանդույթը նշվեց առանձնահատուկ: Թումանյանի անվանակիր դպրոցում սովորում են նրա հերոսները՝ Լոռեցի Սաքոն, Անբան Հուռին, Մարոն ու Կարոն, Անուշը, Սուտլիկ Որսկանը: Այդ օրը նրանք իրենց բեմական արվեստով և հանդերձանքով հանդես եկան դպրոցի ուսուցիչների, ծնողների և աշակերտների առջև: Դպրոցի փոխտնօրեն Գ. Խանամիրյանը վստահեցրեց, որ այս տոնը գրքի հանդեպ հասարակության ուշադրությունը հրավիրելու յուրահատուկ շարժում է : Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ. Հովակիմյանը, ով կարևորեց օրվա խորհուրդը և հայ ժողովրդի կյանքում առանձնակի արժևորեց գրքի դերը: Տեղեկատվության այս հզոր դարում այլընտրանքային միջոցները բազմաթիվ են, բայց գիրքը դիտարկվեց իբրև գիտելիք ստանալու անփոխարինելի միջոց

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.