News

«Այսօր գիրք նվիրելու օրն է: Մուտքը միայն գրքերով»

Educational 2017-02-21

«Այսօր գիրք նվիրելու օրն է: Մուտքը միայն գրքերով»: Նման կոչից հետո ինչպե՞ս կարելի էր դպրոց մտնել առանց գրքերի, կամ Ամենայն հայոց մեծ բանաստեղծի ծննդյան առթիվ չշնորհավորել միմյանց և տոնը չնշանավորել ամենաարժեքավոր նվերով՝ Գրքով: Գրադարանավար Մարգարիտա Պողոսյանն, ըստ ավանդույթի, դիմավորում էր երեխաներին՝ Գիրք-նվերներն ընդունելով և ավելի հարստացնելով դպրոցի գրադարանը: Աշակերտներն ավելի էին գոհանում իրենց կարևոր ներդրումից: Տոնական մթնոլորտը կազմակերպելու գործում իր շատ կարևոր մասնակցությունն ունեցավ նաև ընկեր Գայանե Հարությունյանը: Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր, Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր: Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր, Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր: Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր: Արևների նման բազմապիսի, Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի – Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին Բարբառում են անձուկ ու մտերիմ:

Լոռի, գ. Գուգարքի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.