News

Արարատյան բակալավրիատի ներդրման հարցն օրակարգում

Educational 2017-02-17

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հասարակական խորհուրդը պետք է տեղյակ լինի կրթության ոլորտում իրականցվող բոլոր ծրագրերից, հետևաբար յուրաքանչյուր նիստին կներկայացվեն իրականացվող հիմնական նախագծերը:
 
«Արարատյան բակալավրիատը թերևս մեր ամենակարևոր աշխարհայացքային նշանակության փոփոխություններից մեկն է: Ներկայումս մշակվում է ՀՀ կրթակարգը, որի շրջանակում փորձում ենք այլընտրանք հասկացողությունից խուսափել, այսինքն՝ բացել կրթական պլատֆորմը՝ ցանցային ձևաչափով, հորիզոնական և ուղղահայաց կապեր ստեղծել և այդ պլատֆորմ հրավիրել բոլոր այն արդյունքները, որոնք կրթության ոլորտում իրականացվում են:
 
Ի դեմս Արարատյան բակալավրիատի՝ առկա է 10-ամյա քրտնաջան և հետևողական աշխատանք, որի արդյունքում ստեղծված և մեր ազգային կրթակարգն ընդգրկող հայալեզու կրթական ծրագիրն այսօր ճանաչվել է միջազգային երկու գերազանցության կենտրոնների կողմից»,-նշել է նախարարը:
 
Անդրադառնալով այն խնդրին, թե ինչ կտա Արարատյան բակալավրիատն ուսուցիչներին, նշվել է, որ այն կտա աշխատանք ԱԲ-ի համակարգի դպրոցներում, կարիերայի աճ և ստեղծարար միջավայր, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև մասնագիտական համայնքին անդամակցություն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.