News

«Ֆիրդուսի գավաթ». Հայ շախմատիստների արդյունքները

Sports 2017-02-17

Իրանում ընթացքի մեջ է «Ֆիրդուսի գավաթ»-ի շախմատային մրցաշարը: Կայացել են մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները:
 
5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն է կրել Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերից, իսկ Հրայր Սիմոնյանն առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկայի նկատմամբ:
 
6-րդ տուրում Գաբուզյանը հաղթանակ է տոնել Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը պարտվել է վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:
 
6-րդ տուրից հետո 5.5-ական միավոր վաստակած 9 շախմատիստ  գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4.5 միավոր:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.