News

Արվեստի ուժը գալիք սերնդի մեջ է

Educational 2017-02-16

Փետրվարի 8-ին<< Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ- ում անցկացվեց միջոցառում ` նվիրված արվեստին: Արվեստի ուժը այն գործոնն է, որ յուրաանչյուր ազգի նկարագիրն է ապահովում, իսկ հայը չունի արվեստի և արվեստագետ հանճարների պակաս: Մնում է միայն այն ճիշտ մատուցել կրտսեր սերնդին: << Արվեստի ուժը գալիք սերնդի մեջ է >>- այս ցերեկույթը հենց դրան էր միտված: Վարպետությամբ մատուցելու բարձր արժեք 5 բ դասարանի դասղեկ Հրանուշ Պապոյանը կարողացել էր աշակերտների մեջ սերմանել սեր արվեստի նկատմամբ: Արվեստը ներդաշնակության ծնունդ է` մարդ-տիեզերք հոգի- բնություն մի ամբողջ կյանք; Այս կարգախոսով էր առաջնորդվում Հ. Պապոյանը: Նրբաճաշակ արվեստ գեղեցիկն ընկալելու և մատուցելու վարպետություն: Աշակերտների մեջ Հ. Պապոյանը կարողացել է սերմանել բարու և գեղեցիկի ընկալումը: Արվեստի ուժը զգում և ընկալում է յուրաքանչյուրը: Զգալ արվեստի ուժը և գնահատել այն, սա է ամենակարևորը, որ աշակերտը պետք ` գնահատի: Գնահատականը մեկն էր` Հրանուշ Պապոյանը կարողացել էր արվեստն իր բոլոր գույներով ներկայացնել հանդիսատեսին: 08.02.2017թ.

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.