News

Թե ինչ է պարզել նոր հետազոտությունը

Featured 2017-02-15

Արիզոնայի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն և պարզել, որ ցերեկը որոշ ժամանակ քնող երեխաների մոտ առավել արագ են զարգանում ու կատարելագործվում լեզվական ընդունակությունները:
 
Հետազոտությանը 3 տարեկան 39 երեխա է մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցները կանոնավոր ցերեկային քուն են ունեցել, մյուսները՝ չեն ունեցել:
 
Հետազոտության ավարտին պարզվել է, որ այն երեխաները, որոնք սովորելուց հետո կարճ ժամանակ քնելու հնարավորություն են ունեցել, սովորածն ավելի լավ են հիշել, քան նրանք, ովքեր սովորելուց հետո դեռևս 5 ժամ չեն քնել:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.