News

Հանդիպում-քննարկում մարզային մի շարք դպրոցների տնօրենների հետ

Educational 2017-02-15

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Երևանում նախաձեռնել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 27 դպրոցների տնօրեններ:
 
Հանդիպում-քննարկումն առնչվել է հիմնադրամի և համայնքային դպրոցների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված գործողություններին, համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը և դրամաշնորհային ծրագրերին։
 
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: «Կրթությունը սոսկ գիտելիքի փոխանցում չէ, այլ համալիր դաստիարակություն՝ մարդու ձևավորում:
 
Պատասխանատու ոլորտ է, քանի որ կրթության սխալները միանգամից չեն երևում, դրանք ի հայտ են գալիս տասնամյակներ հետո:
 
Այն ուսուցիչը, որն իր աշխատանքն ընկալում է որպես առաքելություն, ազգային արժեք է»,-հանդիպմանը նշել է Դ. Սահակյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.