News

Ա-ի տոնը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին դասարանում

Educational 2017-02-14

Անհնար է անտարբերություն ցուցաբերել և չնկատել ուրախության այն ցոլքերը, որոնք պարզապես շողում ու շողշողում էին մեր փոքրիկ 1-ին դասարանցիների աչուկներում: Շարվեշարան ահա նրանք բեմ են բարձրանում և իրենց մանկական խանդավառությունը փոխանցում դահլիճին, բոլոր ներկաներին: Սկսում է տոնը և դպրոցական փոքրիկ կենսագրություն ունեցող առաջին դասարանցիները այնքան շատ բան ունեին ասելու, պատմելու: Փոքրիկների զիլ ու զրնգուն ձայները հերթով պատմում են իրենց հրաշալի, նմանը չունեցող դպրոցական առօրյայի աշակերտական կեցվածքի, այն ձեռքբերումների մասին որոնք ձևավորում են նրանց արժեքային համակարգը: Իսկ առանց տառերի այբուբենի կախարդական աշխարհը ներթափանցելու, նրանք չեն կարող իրենց գիտելիքների շտեմարանը հարստացնել: Մեսրոպյան այբուբենի Աա տառը բանալի է ոսկեհյուս, որի օգնությամբ մեր փոքրիկ սաները պետք է դառնան տառաճանաչ, բանիմաց ու օրինակելի: Երգերը, պարերն ու ղողանջող բանաստեղծությունները մանկական տոնը դարձրին վառվռուն ու գունեղ: Փոքրիկների ամենամտերիմ առաջին ուսուցչուհին՝ տ. Ծ.Հովհաննիսյանը, որպես հմուտ սերմնացան, առողջ սերմեր է ցանում իր սաների հոգում և վստահ է, որ նրանք կծլարձակեն, կկանաչեն և կդառնան մեր երկրի հայրենասեր ու նվիրյալ քաղաքացիներ: Մեր փոքրի՜կ և ժի՜ր բալիկներ, վաղվա օրը ձերն է դուք եք տերը այս երկրի: Բարի՜, բարի՜ երթ ենք Ձեզ կամենում: Մեթոդ-մասնախմբի ղեկավար՝ Մ.Գրիգորյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.