News

Գյուղատնտեսական մասնագիտություններն ուշադրության կենտրոնում

Educational 2017-02-14

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի այս տարվա առաջին նիստը:

 

Ներկաներին ներկայացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում օգտագործվող ուսումնական ձեռնարկների ընտրության ու փորձաքննության, պետական կրթական չափորոշիչների մշակման և մի շարք այլ հարցեր:
 
Նշվել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» նոր ծրագրով թիրախային են դիտարկվելու 8 գյուղատնտեսական քոլեջներ:
 
Ակնկալվում է, որ 2020 թվականին՝ ծրագրի ավարտից հետո, ՀՀ կրթական համակարգը կունենա գերազանց վերանորոգված և տեխնիկապես վերազինված ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են պատրաստվել մրցունակ ագրոմասնագետներ:
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վերանայում և մշակում, դասավանդողների վերապատրաստում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.