News

Դպրոցական դասագրքերի փոփոխություններն օրակարգում

Educational 2017-02-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել մի շարք հրատարակչությունների ղեկավարների հետ, քննարկել դպրոցական դասագրքերին առնչվող տեխնիկական և բովանդակային հարցեր:
 
Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` պայմանավորված դասագրքերի որակով և ծանրաբեռնվածությամբ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետևաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային և արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում:
 
Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ, քննարկվելու է հիմնախնդիրը համապատասխան լուծումեր գտնելու համար:
 
Ըստ նախարարի`  վարչապետի հանձնարարականով նախատեսվում  է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.