News

Հայտնի է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2016»-ի հաղթողը

Sports 2017-02-13

Կայացել է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:
 
Մրցաշարին մասնակցում էին հարյուրից ավել մասնակիցներ Երևանից և ՀՀ մարզերից, այդ թվում՝ գրոսմայստերներ, միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
 
Մրցաշարն անց է կացվել շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, ժամակարգը՝ 10 րոպե+5 վայրկյան:
 
Ինչպես 2015 թվականին, այս անգամ ևս «Ակադեմիայի Գավաթ - 2016»-ի գավաթակիր է դարձել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.