News

Իմ Հայաստան

Educational 2017-02-12

Հայաստա’ն , դու մի բացօթյա թանգարան ես , քո մեջ ամփոփված է իմ ժողովրդի ցավոտ անցյալը , դարավոր պատմությունը , ոգին , էությունն ու բնավորությունը : Դու ունեցել ես և ունես թեև փոքրաթիվ ու խաղաղասեր , բայց միևնույն ժամանակ քեզ շատ սիրող ու քեզ համար նույնիսկ մահի պատրաստ մի ազգ , որով դու միշտ կարող ես հպարտանալ շատ ու շատ երկրների ու ազգերի մոտ : Ի’մ երկիր , դու շատ ես տանջվել օտար նվաճողների կողմից , մաքառել ես նրանց ծանր ու դաժան լծից : Դարերը անցել են քո և քո ժողովրդի վրայով , և նրանցից ամեն մեկը մի վերք է թողել քո հողի վրա : Եղել է ժամանակ , երբ դու և քո ժողովուրդը լքված եք եղել դաշնակիցներից ու միայնակ եք կանգնել չար ոսոխների դեմ , բայց դու , Հայաստա’ն , երբեք չես կորցրել հավատդ ապագայի երջանիկ ու խաղաղ օրերի նկատմամբ : Նույնիսկ քո հողն ու ջուրն են ուժ տվել մեր ազգակիցներին , ուժ են տվել պայքարելու և քո այսօրվա օրը կառուցելու համար : Եվ այդ հասկացել են շատ ու շատ ազգեր , ինչպես օրինակ Շապուհ արքան , որ հրամայել է Հայաստանից հող և ջուր բերել , ու լցնելով Արշակի ոտքերի տակ , պարզել , թե ինչպես է իրեն դրսևորում այդ հայը օտար և իր հայրենի հողի վրա : Ի’մ հայրենիք , քո հողը դարեր շարունակ ջրվեց դառը քրտինքով ու արյամբ , բայց դու ցնցվեցիր նվաճողների դեմ բռնկված ընդվզումներից , և մերթ քո հողի վրա , մերթ հայկական գաղութներում մարմնավորվեց հայրենի հողն ու ժողովուրդը վերստին միավորելու և քեզ անկախություն պարգևելու գաղափարը : Քո ժողովուրդը պատրաստ կանգնեց զոհելու կյանքը հանուն քո ազատության և իրենց որդիների խաղաղ կյանքի համար : Այսպես է ասել Միքայել Նալբանդյանը . << Ազատությունն է այն միակ կրոնը , որին արժե հավատալ և , որի համար արժե մեռնել>> : Այսպիսի շատ խոսքերով են առաջնորդվել մեր նախնիները , և նրանց շնորհիվ է , որ մենք այսօր ապրում ենք Ազատ և Անկախ Հայաստանում ու նշում ենք , Հայաստա’ն , քո անկախությունը , այսինքն մեր երջանիկ օրերի քսաներորդ տարելիցը : Եվ ահա այսօր ծագել է մեր ու քո երազած լուսավոր ու պայծառ առավոտը , մենք հիացմունքով ու հպարտությամբ ենք հիշում անցյալիդ վսեմ փառքերի ու ավերակների մասին , բայց հիշելով ու գովերգելով անցյալդ , մենք այսօր պետք է կերտենք մեր ներկան , որ հետո դրանով ապրեն ու հպարտանան մեր հաջորդները , որովհետև մենք և մեր հաջորդներն են Հայաստանը : Հայաստանը մեր երկրում և սփյուռքում ապրող այն հայերն են , ովքեր սիրում են իրենց հայրենիքը և պատրաստ են նրա համար ամեն ինչի : Այսօր , ի’մ հայրենիք , մենք քո ուսերից ընկած տառապանքի քարերով քո երջանկությունն ենք կառուցում : Ես և իմ հասակակիցները անկախության նոր սերունդն ենք և հպարտանում ենք մեր ազգի ձեռք բերած նվաճումներով , հաջողություններով ու հաղթանակներով , որովհետև բոլորս էլ Հայաստանի զավակն ենք: Սպասի’ր , Հայաստա’ն , դեռ քո գիրկը պիտի գան շատ պանդուխտ ու թափառական հայեր , պիտի համախմբվեն մեզ հետ և պիտի օգնեն քեզ քո վաղվա օրը կառուցելու համար:Սպասի’ր , Հայաստա’ն , ես քո վաղվա օրվա քաղաքացին եմ և դեռ շատ եմ օգնելու քեզ , քանի որ ես մեր նախնիների արդար գործի շարունակողն եմ և վստահ և հպարտորեն ասում եմ . << Ես քո զավակն եմ , Հայաստա’ն >> :

Արարատ, գ. Նշավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.