News

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կընդլայնվի

Educational 2017-02-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ունեցել է հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մարզային դպրոցներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին և ազգային փուլի ընդլայնմանն առնչվող հարցեր:
 
Նախարարը նշել է, որ «Կայուն դպրոցական սնունդ»-ը սոցիալական և կրթադաստիարակչական կարևոր բաղադրիչ ունեցող արդյունավետ  ծրագիր է, և ՀՀ կառավարությունը կարևորում է դրա շարունակականությունն ու ազգային փուլի ընդլայնումը:
 
Այս նպատակով նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որն ստանձնելու է ծրագրի ազգային փուլի իրականացումը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.