News

Կանցկացվի «Սահմանադրություն և իրավունք» դպրոցական 1-ին օլիմպիադան

Featured 2017-02-09

Ս.թ. փետրվարի 27-ին Ստեփանակերտի ու Արցախի շրջկենտրոնների 11 և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անց է կացվելու «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական դպրոցական առաջին օլիմպիադան: Օլիմպիադան նախաձեռնել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը:
 
Օլիմպիադան անց է կացվելու մեկ փուլով Ստեփանակերտում` Վ. Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցում, Արցախի շրջկենտրոններում` տեղի դպրոցներում:
 
Օլիմպիադային յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 11 և 12-րդ դասարանների առավելագույնը 5-ական աշակերտներ:
 
Օլիմպիադայի հաղթողներն Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կողմից կպարգևատրվեն մրցանակներով:
 
Աղբյուրը՝ Aegmm.org

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.