News

1-ին անգամ կանցկացվի լեզվաբանության ու տրամաբանության օլիմպիադա

Featured 2017-02-08

Հուրախություն հայ աշակերտների՝ առաջին անգամ Հայաստանում անց է կացվելու լեզվաբանության ու տրամաբանության օլիմպիադա: Հայաստանում այս միջազգային օլիմպիադայի անցկացումը նախաձեռնել են Լեզվաբանության ու տրամաբանության հայկական օլիմպիադայի կազմկոմիտեն և ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը: Օլիմպիադայի տեղեկատվական գործընկերը Dasaran կրթական ծրագիրն է:
 
Լեզվաբանության ու տրամաբանության օլիմպիադան նպատակաուղղված է բարձրացնելու աշակերտների հետաքրքրությունը լեզվաբանության և վերջինիս ուսումնասիրության նկատմամբ, խթանել նրանց լեզվատրամաբանական ճկունության կատարելագործումը:
 
Օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները: Թեև մրցույթը լեզվաբանական ուղղվածություն ունի, սակայն այն մասնակիցներից չի պահանջում լրացուցիչ լեզվաբանական գիտելիքներ կամ հատուկ պատրաստվածություն:
 
Օլիմպիադան անց է կացվելու երկու փուլով՝ հեռակա ընտրության փուլ և հիմնական փուլ: Համաձայն կազմակերպիչների՝ օլիմպիադայի ազգային փուլի հաղթողներին հնարավորություն կընձեռվի մեկնելու Դուբլին՝ ներկայացնելու Հայաստանը մրցույթի միջազգային փուլում:
 
Լեզվաբանության ու տրամաբանության օլիմպիադայի անցկացման կարգին ու կանոններին առավել հանգամանալից կարող եք ծանոթանալ այստեղ:
 
Աղբյուրը՝ Amlo.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.