News

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Educational 2017-02-08

Հայաստանի պատմության պետական թանգարան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Փետրվարի 7-ին հ.197 հիմնական դպրոցի 7-դ դասարանի մի խումբ սովորողներ այցելեցին Էրեբունի թանգարան: Նա ավելի հայտնի է Արին Բերդ անվանումով: Ուսումնական ճամփորդությունը կազմակրպել էր Dasaran.am կրթական ծրագիրը և ընկեր Սարգսյանը: Աշակերտները ուսումնասիրել են շրջապատը, և այնտեղից իրենց հետ բերել էին դրական տպավորություններ: Բլուրը ուսումնասիրելուց հետո այցելել են էրեբունի թանգարան և շրջել թանգարանով: Այդ ճամփորդության ընթացքում նրանք շատ հետաքրքիր բաներ իմացան ու տեսան և իրենց տպավորությունները քննարկել էին դասաժամին:

ք. Երևանի թիվ 197 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.