News

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Educational 2017-02-07

Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Հայոց ազգային բանակի 25 ամյակին և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին»: Միջոցառուման մասնակիցները IIIբ դասարանի աշակերտներն էին / դասվար՝ Լ. Նազարյան /: Աշակերտները իրենց խոսքով, հայրենասիրական երգով և պարով արժևորեցին մեր բանակի անպարտելիությունը: Բանակ, որը պահպանել է մեր նախնիների խիզախությունն ու քաջությունը, հպարտությունն ու անսահման հայրենասիրությունը: Յուրաքանչյուր խոսքում զգացվում էր, որ քաջությունը նրանց արյան մեջ է, չնայած իրենք դեռ փոքր են, բայց գիտեն ու արժևորում են, որ հայը փոքրուց պիտի ճանաչի իր ազգի հերոսներին, քաջ զինվորներին և հայրենի երկրի տարած հաղթանակների ու ձեռքբերումների գործում նրանց մեծ ներդրումը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 32 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.