News

Քննարկվել են հեռավար կրթության մի շարք հարցեր

Educational 2017-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
 
«Մենք մտածում ենք հեռավոր գյուղական դպրոցներում մասնագետների բացը լրացնելու նպատակով խրախուսական մեխանիզմներ ներդնելու մասին: Տեսադասերի իրականացման հաջորդ նպատակն օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումն է, որոնց հետագայում կարող ենք օլիմպիական խմբակներում ընդգրկել:
 
Մենթոր դպրոցների առանձնացմամբ, սակայն, մենք տեղերում աշխատող ուսուցիչների հեղինակությանը վնասելու նպատակ չուենենք. սա ընդամենը աջակցություն է, փորձի փոխանակում, որը կարող է երկուստեք օգտակար լինել»,-նիստի ընթացքում ասել է Դ. Սահակյանը:
 
Քննարկմանը մենթոր դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց խմբում ներգրավված դպրոցների խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած տեխնիկական սարքավորումների առկայությունից և ինտերնետ կապի որակից մինչև մասնագետների բացակայություն:
 
Որպես հիմնական մտահոգություն առանձնացվել է հանգամանքը, որ գյուղական դպրոցներում շատ հաճախ բացակայում են տեսադասերի կազմակերպման համար անհրաժեշտ թվով համակարգիչներ և այլ միջոցներ, շատ դեպքերում էլ ուսուցիչները չեն տիրապետում տեսադասեր վարելու և կազմակերպելու հմտություներին:
 
Առաջարկություն է հնչել տեսադասերի կազմակերպման մեթոդի ուսուցման վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.