News

Փոքրիկ զինվորները

Educational 2017-02-03

Այսօր Դավիթ Հովսեփյանի անվան N 191 հիմն. դպրոցում միջոցառում էր նվիրված Հայոց Բանակի 25 ամյակին: Միջոցառման մասնակիցները 3-րդ դասարանի աշակերտներն էին /դասվար՝ Ն. Պետրոսյան/: Դասարանն ուներ տոնական տեսք, իսկ աշակերտները նման էին փոքրիկ զինվորների: Երեխաներն իրենց խոսքում նշեցին, որ չնայած իրենք դեռ փոքր են , բայց գիտեն ու արժևորում են , որ հայը փոքրուց պիտի ճանաչի իր ազգի հերոսներին, իմանա մերօրյա քաջ զինվորներին և հայրենի երկրի տարած հաղթանակների ու ձեռքբերումների գործում նրանց մեծ ներդրումը:Միջոցառման վերջում և՛ մասնակիցները, և՛ հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով հարգեցին զոհված հերոսների հիշատակը: Շուտ մեծանամ, Զինվոր դառնամ, Լավ ծառայեմ, Հայրենիքս ես պաշտպանեմ: Մասիս սարը ես գրավեմ, Հայաստանին ուրախացնեմ…

ք. Երևանի թիվ 191 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.