News

Հայոց բանակը 25 տարեկան է

Educational 2017-02-02

Գեղարքունիքի մարզի Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում հունվարի 27-ին տոն էր, տոն, որը համարվում է հայության բազմաթիվ սերունդների փայփայած երազանքների իրականացման խորհրդանիշ և դառնում հպարտության, ազգային և անձնական արժանապատվության ու հարատևության աներկբա վկայություն: Միջոցառումը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Այնուհետև հնչեցին բազմաթիվ հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված հայկական բանակին ու հայ զինվորին: Ուրախ երգն ու հայրենասիրական պարերը ցնցել էին հանդիսատեսին: Միջոցառմանը ներկա էին Սևանի տարածաշրջանի զինվորական կոմիսարի տեղակալ պարոն Ա. Վարդերեսյանը, քառօրյա պատերազմի մասնակից, դպրոցի նախկին շրջանավարտ, արիության մեդալի արժանացած և այժմ պետական համալսարանի ուսանող Հունան Հակոբյանը, ֆիզիկական կուլտուրայի ուսանող Վահան Հայրապետյանը: Պարոն Ա. Վարդերեսյանը իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն պարոն Զ. Հովհաննիսյանին, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ք. Պողոսյանին, զինղեկ Գ. Շահբազյանին և աշակերտներին հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար, հավելելով, որ բոլոր ձեռքբերումներին մենք հասել ենք լավագույն զավակների աննկարագրելի ջանքերի, խիզախության, անդառնալի կորուստների շնորհիվ, կորսված զինվորների կյանքերի գնով: Այնուհետև խոսքը տրվեց Հունան Հակոբյանին: Նա իր խոսքում նշեց, որ մենք ունենք հաղթական բանակ, մի ուժ, որ պարտադրեց հակառակորդին գնալ զինադադարի, մի ուժ, որի խիզախումով այսօր հպարտանում է մի ամբողջ ազգ: Ուրեմն՝ շնորհավոր բանակիդ օրը, քո ամենամեծ տոնը, հա՛յ ժողովուրդ: Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ք. Պողոսյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.