News

Անդրադարձ կրթական ոլորտի մի շարք խնդիրներին

Educational 2017-02-02

Կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
 
Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի` անհնար է ապահովել որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների և որակյալ կրթական ծրագրերի:
 
«Ունենք ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ պրոցես, երբ ուսուցիչները միայն ֆիզիկապես են ներկա լինում: 
 
Ունենք դասագրքերի որակի և բովանդակության խնդիր, որի մասին խոսում են աշակերտների ծնողներն ու ուսուցիչները»,-նշել է Կ. Կարապետյանը:
 
Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների ծրագիր:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.