News

<<Զինվո'ր, քո երակներում հպարտության ու զորության արյունն է հոսում>>

Educational 2017-02-01

Բաց դաս 6-րդ դասարանում: Երեխաները սկսեցին շնորհավորանքներով, փառք տվեցին հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին: Աշակերտները հնչեցրին հայրենասեր որդի գարեգին Նժդեհի ի կատար ածված իմաստուն մտքերից: Ասմունքեցին <<Հայրենասեր տղան>>, <<Հայոց բանակին>>, <<Փառք ու պատիվ զինվորներին...>>, <<Զինվորին>> ... Երգեցին <<Տուն իմ հայրենի>>, <<Ախպերս ու ես>>, <<Վրեժ>>,<<Շարքային Հարությունյան>> հայրենասիրական երգերը: Աշակերտները ևս մեկ անգամ հիշեցրին, որ յուրաքանչյուր հայ զինվոր պարտավոր է աչքի լույսի պես պահել ու փայփայել իր հայրենիքը, օր ու գիշեր հսկել նրա սահմաններն ու պաշտպանել այն:Ի վերջո, հայոց բանակի հզորությունը հայ զինվորի արժանապատվությունն է:

Կոտայք, գ. Կապուտանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.