News

Միջոցառում Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում՝ նվիրված Հայոց բանակի

Educational 2017-01-31

Հունվարի 27-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 –ամյակին:Աշակերտները խրոխտ քայլերգով, հայրենիքին ծառայելու մեծ պատրաստակամությամբ մտան դահլիճ: Մեկ անգամ ևս շեշտվեց այն միտքը,որ ազգային անվտանգության և անկախության պահպանման երաշխիքը կարող է լինել մարտունակ բանակը: Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը՝կյանքը: Աշակերտները հպարտ և պաշտպանված են զգում,որովհետև գիտեն,որ մեր երկրի սահմանները հսկվում են արի, անվախ, անկոտրում կամք ունեցող զինվորի կողմից: Միջոցառման մասնակիցները ոչ միայն պատմական փաստեր ու դեպքեր ներկայացրին, այլև հիշեցին քառօրյա պատերազմի զոհերին: Բարձր պահելով հայրենասիրական ոգին՝ աշակերտները հունվարի 28-ին դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ.Լալայանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Ստեփանյանի, զինղեկ Զ.Տոմոյանի, 9-րդ դասարանի դասղեկ Ս.Սաչախյանի, ուսուցիչ Ն.Հակոբյանի ուղեկցությամբ կազմակերպեցին այց Բալահովտի զորամաս: Աշակերտները և ուսուցիչները անակնկալ էին պատրաստել: Նրանք նվերները՝ մրգերը և քաղցրավենիքը, տեղավորեցին արկղերի մեջ. այս ամենը խորհրդանշական բնույթ է կրում, որովհետև այս կերպ ընդգծվում է զինվորին գնահատելը, նրանց մեր սերը, ջերմությունն ու աջակցությունը փոխանցելը:Անմասն չէր մնացել նաև զորամասը.նրանք հուշանվեր փոխանցեցին դպրոցին: Շնորհավո՜ր տոնդ, հայո՛ց բանակ: Փառք ու պատիվ հայ զինվորին, զինվոր ծնած հայ մայրերին:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.