News

Հայոց բանակը 25 տարեկան է

Educational 2017-01-30

ՀՀ Շիրակի մարզի Գյումրու N 28 հիմնական դպրոցում Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված շաբաթ էր հայտարարված: Դպրոցում տոնական տրամադրություն էր իշխում: Ողջ աշակերտությունը մեծ խանդավառությամբ էր պատրաստվում դպրոցում անցկացվելիք միջոցառումներին. անկյան ստեղծում,ցուցահանդես, զեկուցումներ, կինոդիտումներ, լույսընծայվող պատի թերթեր: Իսկ տոնական շաբաթն ամփոփեց դպրոցի զինղեկ Մովսես Սիմոնյանի կողմից կազմակերպած համադպրոցական հոգեպարար միջոցառումը: Սրտանց ողջունում ենք Հայոց բանակի 25-րդ տարելիցը: Տոն,որը նվիրված է մեր քաջարի արծիվներին, որոնք իրենց կյանքը չեն խնայում հանուն իրենց հայրենիքի և մեր սահմանները պահում են ամուր և անառիկ: «Քաջ է կոչվում նա, ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը»: Հայոց բանակը վեր խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի այնպիսի սերունդ, որի գոյության մասին գաղափար չունեին ոչ հակառակորդի քարոզչությունը և ոչ էլ այդ քարոզչությամբ մոլորվածները: Մեզ պատկանում են հիշողությունները, մնացած ամեն ինչի տերը ժամանակն է միայն: Ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու արժանապատվությունը: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև...

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.